«Ա1+»-ը եթերազրկվեց, քանի որ լինելով թիվ 1-ը՝ 50-80 հազ․մարդ էր փողոց դուրս բերում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին2002թ ապրիլի 2-ին եթերազրկվեց այդ պահին ամենաբարձր վարկանիշ ունեցող
անկախ հեռուստաընկերությունը։ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային
հանձնաժողովի որոշումից ժամեր անց՝ ուղիղ կեսգիշերին «Ա1+»-ին եթերում
փոխարինեց սեւ խշշոցը։
Հեռուստեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նիստից ժամեր առաջ՝
օդանավակայանում գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանն արդեն անցյալով էր
խոսում «Ա1+»-ի մասին՝ կանխատեսելով՝ գործը հասնելու է դատարան։
«Ա1+»-ի եթերազրկումը փողոց էր դուրս բերել բազմաթիվ քաղաքացիների,
որոնք համարում էին վստահելի հեռուստաընկերության եթերազրկմամբ
ոտնահարվում է տեղեկատվություն ստանալու իրենց իրավունքը։
Տարիներ շարունակ «Ա1+»-ը փորձել է դատական կարգով վերականգնել իր
խախտված իրավունքները՝ հասնելով մինչեւ Մարդու իրավունքների Եվրոպական
դատարան։ 2008թ-ին Եվրադատարանը արձանագրեց՝ խախտվել է խոսքի ազատության իրավունքը։ «Ա1+»-ը թե նախկին, թե գործող իշխանությունների
օրոք մասնակցեց տասնյակից ավելի մրցույթների, բայց վերադառնալու
հնարավորություն այդպես էլ չստացավ։
«Ա1+»-ը դեռ դատական գործընթացների մեջ է։ Մոտ մեկ ամիս առաջ Վճռաբեկ
դատարանը վարույթ է ընդունել «Ա1+»-ի հիմնադրի բողոքը։
Թե առաջին, թե վերաքննիչ վարչական դատարանը մերժել էին «Ա1+»-ին, որը
պահանջում է առ ոչինչ ճանաչել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի
2003 թ որոշումները։ «Ա1+»-ը գտնում է, որ արտոնագիր չի ստացել
խտրականության արդյունքում։ Ժամանակին ՀՌԱՀ-ը հարված է հասցրել նաեւ
«Ա1+»-ի բարի համբավին՝ ներկայացված առաջարկը համարելով որպես
«թույլիկ» ու կապուղի տրամադրել ոչ թե կայացած հեռուստաընկերությանը,
այլեւ դեռեւս թղթի վրա գործող ընկերություններին։
Հիշեցնենք՝ «Ա1+»-ը եթերազրկվել է, բայց գեթ մեկ օր չի փակվել։ Իսկ
հեռուստընկերության կարգախոսը 32 տարի մնում է անփոփոխ՝ Դիտեք մեզ,
ճանաչեք Ձեզ։