Բացել լրահոսը Փակել լրահոսը
mlsa - 1
A A
Պաշտոնական

Ե՛վ ՀՀ քաղաքացիները, և՛ ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցներն այսուհետ կարող են օգտվել «114 տեղեկատու» տելեգրամյան հարթակից

Ե՛վ ՀՀ քաղաքացիները, և՛ ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցներն այսուհետ կարող են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերի վերաբերյալ արագ ու հասցեական տեղեկատվություն ստանալ ինքնաշխատ եղանակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Տելեգրամ ալիքում գործարկված «114 տեղեկատուի» միջոցով։

Տեղեկատուին միանալու համար անհրաժեշտ է Տելեգրամում փնտրել 114 տեղեկատու անվանումը կամ մուտք գործել https://t.me/mlsa114_bot հղմամբ։

Առաջարկվող բաժիններից Դուք կարող եք ընտրել Ձեզ հետաքրքրող ոլորտը, ապա հետևել համակարգի կողմից առաջարկվող քայլերին և ստանալ տեղեկատվություն՝

· զբաղվածության ապահովման պետական աջակցության ծրագրերի,

· բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրերի,

· կենսաթոշակների և նպաստների,

· աջակցության ծրագրերի,

· այլնի վերաբերյալ։

Ըստ անհրաժեշտության՝ համակարգը հնարավորություն է տալիս կապ հաստատել նաև մասնագետների հետ։

Հարթակը գործարկվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ և ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ՝ «Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամի (EIF) «Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի» (GTC) կողմից։

ՀՀ ԱՍՀՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ