Բացել լրահոսը Փակել լրահոսը
FB_IMG_1680378011171
A A
Հասարակություն

Ինչ է կատարվում այս պահին մետրոյում

Այս պահին ևս ընթացքային գծերի և հպակային ռելսի վերականգնման աշխատանքները շարունակվում են։

Մետրոպոլիտենի հմուտ աշխատակիցներն ամբողջ գիշերվա ընթացքում անելու են հնարավորն ու անհնարինը, որպեսզի առավոտյան արդեն  ուղևորների համար երթևեկությունն ընթանա բնականոն հունով և գրաֆիկի համաձայն։

Այս մասին հայտնում են Մետրոպոլիտենից: 

Հիշեցնենք, որ «Երևանի Ալրաղաց» ԲԲԸ-ի բունկերի քանդման աշխատանքների ժամանակ բեկորները թափվել են մետրոպոլիտենի ընթացքային գծերի վրա, ինչի հետևանքով մետրոպոլիտենի աշխատանքը դադարեցվել է: