Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

«Երևանի Ալրաղաց» ԲԲԸ-ի տարածքում քանդման աշխատանքների ժամանակ տեղի է ունեցել փլուզում

Ապրիլի 1-ին, ժամը 14։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նար-Դոս փողոցի թիվ 2 հասցեում գտնվող «Երևանի Ալրաղաց» ԲԲԸ-ի տարածքում քանդման աշխատանքների ժամանակ տեղի է ունեցել փլուզում։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։
 
Պարզվել է, որ «Երևանի Ալրաղաց» ԲԲԸ-ի բունկերի քանդման աշխատանքների ժամանակ բեկորները թափվել են մետրոպոլիտենի ընթացքային գծերի վրա, ինչի հետևանքով մետրոպոլիտենի աշխատանքը դադարեցվել է։
 
Ժամը 15։10-ից մետրոպոլիտենի աշխատանքը վերականգնվել է։
 
Փրկարարները, մետրոպոլիտենի աշխատակիցների հետ համատեղ ընթացքային գծերի վրայից հեռացնում են փլուզված շինության բեկորները։
 
Դեպքի վայրում են գտնվում ՆԳՆ ՓԾ տնօրեն-նախարարի տեղակալ փ/ծ գնդապետ Կ․ Ցուցուլյանը, տնօրենի տեղակալներ փ/ծ գնդապետ Տ․ Պետրոսյանը և փ/ծ գնդապետ Դ․ Սարգսյանը։