
A
A
«Արարատը» առաջին հաղթանակը տոնեց գարնանային հատվածում. ֆուտբոլի Պրեմիեր Լիգա
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր վերսկսեց Fastex Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր Լիգան:
25-րդ տուրի առաջին խաղում Երևանի «Արարատը» ընդունեց «Լեռնային Արցախին»: Երկրորդ խաղակեսում խփած երկու գոլերի հաշվին արարատցիներն առաջին հաղթանակը տոնեցին առաջնության գարնանային հատվածում: Մինչ այդ թիմը 4 անընդմեջ պարտություն էր կրել:
Այս հաղթանակից հետո «Արարատը» վաստակեց 25 միավոր, շրջանցեց «Շիրակին» և բարձրացավ 6-րդ տեղ: «Լեռնային Արցախը» 5-րդ անընդմեջ պարտությունը կրեց և այժմ 21 միավորով գտնվում է 8-րդ հորիզոնականում: