Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+shtanga (1)
A A
Սպորտ

Էմմա Պողոսյանը` աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Ալբանիայում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանը ներկայացնող Էմմա Պողոսյանը բրոնզե մեդալ նվաճեց 81 կգ քաշային կարգի երկամարտում՝ ցույց տալով 221 կգ արդյունք: Պոկում 98 կգ և հրում 123 կգ վարժություններում մեր մարզուհին կրկին դարձել է բրոնզե մեդալակիր։

Վաղը մրցահարթակ դուրս կգա մեր վերջին մասնակիցը՝ ծանրքաշային Գագիկ Մկրտչյանը: