Բացել լրահոսը Փակել լրահոսը
53087283_0_0_1361_765_1920x0_80_0_0_49c2db4a5c7532e9120e7e7a3c73fb74
A A
Պաշտոնական

ՌԴ փոխարտգործնախարարը Ադրբեջանի դեսպանի հետ քննարկել է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորումը

Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը այսօր Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուի հետ հանդիպմանը քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հեռանկարները։

«Կառուցողական զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության զարգացման ընթացիկ հարցեր, անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային մի շարք արդիական թեմաների, այդ թվում՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հեռանկարներին»,- ասված է ՌԴ դիվանագիտական գերատեսչության հաղորդագրության մեջ։