A
A
Բրոնզե երկու մեդալ՝ ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում
Աջակցիր «Ա1+»-ինԱլբանիայում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ծանրորդները նվաճեցին հերթական մեդալները:
Նախ պայքարի ելան 76 կգ քաշային աղջիկները: Մեր հայրենակից Աննա Ամրոյանը երկամարտի 204 կգ (88+116) արդյունքով գրավեց 3-րդ տեղը և արժանացավ բրոնզե մեդալի:
Տղաների 96 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Աշոտ Մարգարյանը բրոնզե մեդալ նվաճեց ինչպես երկամարտում, այնպես էլ պոկում և հրում վարժություններում՝ 300 կգ (137+163):
Վաղը կկայանան վերջին 4 մրցումները: Հայաստանից հանդես կգան Ռուստամ Սահրադյանը (102 կգ), Գագիկ Մկրտչյանը (+102 կգ) և Էմմա Պողոսյանը (81 կգ):