Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Քանաքեռ-Զեյթունում թեղիները կփոխարինվեն Ձիակասկ սովորական և Ձիակասկ պավիա ծառատեսակներով

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» կազմակերպությունը տեղեկացնում է, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Կ. Ուլնեցի փողոցում կենսունակության ավարտին մոտ և դեֆորմացված ծառատեսակները` հիմնականում Թեղիները, փոխարինվելու են Ձիակասկ սովորական, Ձիակասկ պավիա և Սոսի արևելյան էլիտար տեսակներով, որոնք պարտիզային ձևեր չեն:
 
Կ. Ուլնեցի փողոցի Ահարոնյան և Ներսիսյան խաչմերուկի հատվածներում մարտի 30-ին և 31-ին թեղիները կփոխարինվեն Ձիակասկ սովորական և Ձիակասկ պավիա ծառատեսակներով: