Բացել լրահոսը Փակել լրահոսը
338137291_230708809509491_7167909944933042457_n
A A
Պաշտոնական

Արմավիրում կասեցվել է ապօրինի խորքային 2 հորի շահագործումը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները դիտարկում են իրականացրել «Իկս մայնինգ» ՍՊԸ-ին պատկանող ավազի լվացման կետում։

Պարզվել է, որ Ընկերությունն ապօրինի ջրառ է իրականացնում տարածքում առկա գործող ապօրինի ստորերկրյա խորքային 2 հորից՝ առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության։

Տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի պետի որոշմամբ կասեցվել է ապօրինի խորքային 2 հորի շահագործումը։