Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+borba (2)
A A
Սպորտ

Հայաստանը 18 ըմբիշով կմասնակցի Եվրոպայի առաջնությանը. Արթուր Ալեքսանյանը նույնպես հայտավորված է

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան հրապարակել է Եվրոպայի 2024թ առաջնության մասնակիցների հայտացուցակը: Ըստ դրա Հայաստանը մրցաշարին կմասնակցի 18 ըմբիշով:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցումներում մեր թիմը մասնակից կունենա բոլոր 10 քաշային կարգերում: Ահա նրանք. Ռուդիկ Մկրտչյան (55 կգ), Գևորգ Ղարիբյան (60 կգ), Հրաչյա Պողոսյան (63 կգ), Սլավիկ Գալստյան (67 կգ), Շանթ Խաչատրյան (72 կգ), Մալխաս Ամոյան (77 կգ), Սամվել Գրիգորյան (82 կգ), Վիգեն Նազարյան (87 կգ), Արթուր Ալեքսանյան (97 կգ), Դավիթ Օվասափյան (130 կգ)։

Ազատ ոճի մրցաշարում Հայաստանը հայտավորել է 8 ըմբիշ. Մանվել Խնձրցյան (57 կգ), Արսեն Հարությունյան (61 կգ), Վազգեն Թևանյան (65 կգ), Արման Անդրեասյան (70 կգ), Հրայր Ալիխանյան (74 կգ), Արման Ավագյան (79 կգ), Մուշեղ Մկրտչյան (86 կգ), Սերգեյ Սարգսյան (97 կգ):

Ինչպես տեղեկացնում է միջազգային ֆեդերացիայի կայքը, առաջնությանը կմասնակցեն տարբեր տարիների 27 չեմպիոններ, քանի որ այն նաև վարկանիշային է: Նրանց թվում է նաև Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Ալեքսանյանը, որը բաց էր թողել նախորդ երեք առաջնությունները:

Ըմբշամարտի Եվրոպայի հերթական ստուգատեսը կկայանա ապրիլի 17-24-ը, Զագրեբում: