A
A
Մրցակիցը ավելացրեց կազմը
Ֆուտբոլի Եվրոպայի 2012 թ առաջնությունում Հայաստանի հավաքականի առաջիկա մրցակից Ռուսաստանի ընտրանու գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը թիմ է հրավիրել լրացուցիչ երեք ֆուտբոլիստների: Դրանք են Կազանի «Ռուբինի» դարպասապահ Սերգեյ Ռիժիկովը, Մոսկվայի «Սպարտակի» պաշտպան Եվգենի Մակեեւը եւ Մոսկվայի «Լոկոմոտիվի» կիսապաշտպան Դենիս Գլուշակովը: Նշենք, որ վերջին երկուսը նորեկներ են:
Այդպիսով, մարտի 26-ին Երեւանում կայանալիք խաղին Ռուսաստանի ընտրանին կնախապատրաստվի 23 խաղացողներով` 3 դարպասապահ, 7` պաշտպան, 8` կիսապաշտպան, 5` հարձակվող: Թիմը հավաքվելու է մարտի 22-ին, Մոսկվայի ժամանակով 20:00-ին: