
A
A
Հայաստանը պատրաստվում է բռնցքամարտի Եվրոպայի երևանյան առաջնությանը
Աջակցիր «Ա1+»-ինԲռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Վազգեն Բադալյանի գլխավորությամբ այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում, որը կտևի մինչև ապրիլի 7-ը: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:
Մեր ընտրանին նախապատրաստվում է ապրիլի 23-ին Երևանում մեկնարկելիք Եվրոպայի առաջնությանը: Հավաքին մասնակցում է 26 մարզիկ-մարզուհի: Ծաղկաձորյան հավաքի ընթացքում մարզչական կազմը հիմնական շեշտը դրել է ֆիզիկական որակները բարելավելու վրա: Հաջորդ հավաքը թիմը կանցկացնի արդեն Երևանում: