
A
A
Մարիամ Մկրտչյանը հաղթեց ադրբեջանցուն. շախմատի Եվրոպայի առաջնություն
Աջակցիր «Ա1+»-ինՉեռնոգորիայում ընթացող շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում այսօր կայացան նախավերջին տուրի պարտիաները:
Հայաստանի շախմատիստուհիներից հաղթանակ տարան Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչանը և Մարիամ Մկրտչյանը: Վերջինը սևերով պարտության մատնեց ադրբեջանուհի Գունայ Մամադզադային: Աննա Սարգսյանն ոչ-ոքի խաղաց, իսկ Սուսաննա Գաբոյանն ու Պոլինա Կոբակը հերթական պարտությունը կրեցին:
Տասը տուրից հետո Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը վաստակել են 7-ական միավոր: Լիլիթ Մկրտչանը և Մարիամ Մկրտչյանը նրանցից ետ են մնում կես միավորով: Սուսաննա Գաբոյանն ունի 5, իսկ Պոլինա Կոբակը՝ 4 միավոր:
Վաղը կկայանա վերջին՝ 11-րդ տուրը: