Բացել լրահոսը Փակել լրահոսը
Capռտռտռտռռture
A A
Պաշտոնական

Ոստիկանության բարձրաստիճան նախկին պաշտոնյայի գործով դատավորը հայտնի է

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Սարգսյանին է մակագրվել 2011-2018 թվականներին Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 4-րդ վարչության պետի տեղակալի և 5-րդ բաժնի պետի պաշտոնը զբաղեցրած Արշակ Հակոբյանի վերաբերյալ քրեական գործը։

Նիստի օրվա և ժամի մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Նշենք, որ Ա. Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել 18/04/2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (երկու դրվագ) և 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով։