Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մշակույթ

Կայացավ «Սիդը»-ը ներկայացման պրեմիերան

Մարտի 25-ին Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում տեղի ունեցավ մեծ պրեմիերա։

Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում առաջին անգամ հայկական թատրոնի բեմում ներկայացվեց ֆրանսիացի դրամատուրգ Պիեռ Կոռնեյլի «Սիդ» -ը ստեղծագործությունը։ Ներկայացման գլխավոր հովանավորն է Երևանի քաղաքապետարանը։

Ինչպես նշում է թատրոնի տնօրեն ԷՄԻՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ թատրոնը վաղուց է որդեգրել անդրադարձը համաշխարհային դասականներին,իսկ նման դասականին անդարադառնալը և նրա ստեղծագործություն հայկական բեմում ներկայացնելն անխոս պարտավորեցնող է․«Մեզ համար պատիվ է այս ներկայացումն ունենալ մեր խաղացանկում: Գաղափարը ծնվել էր շատ վաղուց, եւ մեր ընկերը՝ ֆրանսաբնակ բեմադրիչ Ջերալդ Բաբազիանը, առաջարկեց այս գործը, եւ ի թիվս շատ աշխատանքների՝ ընտրեցինք սա: Հայաստանի թատրոնի պատմության մեջ առաջին անգամ է բեմադրվում Կոռնեյլի «Սիդ» ստեղծագործությունը, ինչը շատ պարտավորեցնող է», նշեց տնօրենը և հավելեց՝ ամեն բան արվել է,որպեսզի հավատարիմ մնալ ստեղծագործության բուն նյութին՝ արտահայտչաձեւին, կոստյումներին․․․

Բեմադրիչը՝ ֆրանսահայ ռեժիսոր Ջերալդ Բաբազիանը, որի առաջարկով որոշել են բեմադրել պիեսը շատ լուրջ է մոտեցել գործին,ամեն մանրուքին․ «Սիդը հայկական իրականության մեջ երբևէ չի բեմադրվել, ո՛չ Պոլսում, ո՛չ Թիֆլիսում, ո՛չ էլ սովետի ժամանակ։Ես միայն ստիպված եմ եղել որոշակի փոփոխություններ կատարել ու կրճատել պիեսը, քանի որ հայ հանդիսատեսը երկար ներկայացումների չի դիմանում․․․»։

Ստեղծագործական կազմը հրավիրված է՝ նկարիչ Գարեգին Եվանգուլյան, կոստյումների հեղինակ՝ Տերյան մշակութային կենտրոն, պարերը՝ Արսեն Աբրահամյանի, երաժշտությունը՝ Վահան Արծրունու:

Թատրոնի տնօրենը համոզված է, որ այս ներկայացումը հայ և ֆրանսիացի ժողովուրդների բարեկամությունը լավագույնս հաստատող գործ կդառնա։

Թատրոնի տնօրեն Էմին Թորոսյանի խոսքով՝ շարունակելու են համաշխարհային դասական դրամատուրգների պիեսներ բեմադրելու առաքելությունը և հաջորդը Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետն» է։