
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը Եվրոպայի առաջնության մեկնարկային խաղերում
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի հավաքականն այսօր կսկսի իր թվով 8-րդ ընտրարշավը Եվրոպայի առաջնությունում: Եվրո-2024-ի առաջին ընտրական խաղում մեր հավաքականը Երևանում կհյուրընկալի Թուրքիայի ազգային թիմին:
Հայաստանի հավաքականն իր նորամուտը Եվրոպայի առաջնության ընտրական փուլում նշել է 1994 թվականի սեպտեմբերի 9-ին: Այդ օրը մեր թիմը Բրյուսելում հանդիպեց Բելգիայի ազգային հավաքականի հետ: Մեկնարկն այնքան էլ հաջող չստացվեց: Խաղի արդեն 3-րդ րոպեին մեր թիմի պաշտպան Երվանդ Կրբաշյանն օդային պայքարի ժամանակ անզգուշորեն գրավեց սեփական դարպասը: Երկրորդ խաղակեսում բելգիացիները ևս մեկ գոլ խփեցին և հաղթեցին 2:0 հաշվով:
Հայաստանի հավաքականի երկրորդ նորամուտը Եվրոպայի առաջնությունում ավելի հաջող ստացվեց: Եվրո-2000-ի մեկնարկային խաղում մեր թիմը «Հրազդան» մարզադաշտում ընդունեց մրցաշարի նորեկ Անդորայի հավաքականին: Տիգրան Եսայանի դուբլի և Գառնիկ Ավալյանի գոլի հաշվին Հայաստանի հավաքականն առաջին տնային հաղթանակը տարավ Եվրոպայի առաջնությունում՝ 3:1:
Ավաղ, մնացած հինգ մեկնարկային խաղերում Հայաստանի հավաքականն այլևս հաղթանակ չի կարողացել տոնել: Ահա այդ հանդիպումները.
Եվրո-2004. Հայաստան – Ուկրաինա՝ 2:2
Եվրո-2008. Հայաստան – Բելգիա՝ 0:1
Եվրո-2012. Հայաստան – Իռլանդիա՝ 0:1
Եվրո-2016. Դանիա – Հայաստան՝ 2:1
Եվրո-2020. Բոսնիա և Հերցեգովինա – Հայաստան՝ 2:1
Հայաստանի հավաքականն այսօր 5-րդ անգամ Եվրոպայի առաջնությունը կսկսի սեփական հարկի տակ: Նախորդ չորսում մեր թիմը տարել է ընդամենը մեկ հաղթանակ, մեկ խաղ ավարտել է ոչ-ոքի, իսկ վերջին երկուսում գոլ չի խփել և պարտություն է կրել: Հուսանք, որ այս անգամ մեր կհաջողվի ընդհատել անհաջող խաղերի շարքը: