
A
A
Ջանք չի խնայվելու զինվորական ծառայության, մարտական հերթապահության կրման պայմանները բարելավելու համար․ Պապիկյան
Աջակցիր «Ա1+»-ինՄարտի 24-ին ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է մարտական հերթապահություն իրականացնող զորամասի ստորաբաժանումներից մեկի մշտական տեղակայման վայր: Հայտնում է ՊՆ-ն։
Սուրեն Պապիկյանը ներկա է գտնվել մարտական հերթափոխի համար շարված անձնակազմին մարտական դիրքեր ճանապարհելու արարողությանը: Նախարար Պապիկյանն իր ելույթում անվտանգ ծառայություն է մաղթել հերթափոխի մեկնող զինծառայողներին, վստահեցնելով, որ գերատեսչությունը ջանք չի խնայելու զինվորական ծառայության, մարտական հերթապահության կրման, զինծառայողների սոցիալական պայմանները բարելավելու համար: