Բացել լրահոսը Փակել լրահոսը
12
A A
Սպորտ

Մարիամ Մկրտչյանը հաղթեց և հավասարվեց իր թիմակիցներին. շախմատի ԵԱ

Չեռնոգորիայում ընթացող շախմատի Եվրոպայի կանանց անհատական 23-րդ առաջնությունում կայացան 6-րդ տուրի պարտիաները:

Հայաստանի շախմատիստուհիներից հաղթանակ տարան Մարիամ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը և Սուսաննա Գաբոյանը:  Լիլիթ Մկրտչյանն ու Էլինա Դանիելյանը հանդիպեցին իրար հետ և արդեն 13-րդ քայլին գրոսմայստերական ոչ-ոքի արեցին: Պոլինա Կոբակն այս անգամ պարտություն կրեց:

Վեց տուրից հետո Լիլիթ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը և Մարիամ Մկրտչյանը վաստակել են 4,5-ական միավոր և այժմ բաժանում են 4-18-րդ տեղերը Մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է լեհ Օլիվյա Կիոլբասան, որն ունի 5,5 միավոր:

Այսօր առաջնությունում հանգստյան օր է: Վաղը կայանալիք 7-րդ տուրում Էլինա Դանիելյանը սպիտակներով կմրցի ֆրանսուհի Դիմանտե Դոլիտ-Կորնետի, Մարիամ Մկրտչյանը՝ ուկրաինուհի Նատալյա Բուկսայի հետ: Լիլիթ Մկրտչյանը սևերով կխաղա ռումինուհի Իրինա Բուլմագայի հետ: Սուսաննա Գաբոյանի մրցակիցն աշխարհի նախկին չեմպիոն Անտոանետա Ստեֆանովան է: