Բացել լրահոսը Փակել լրահոսը
0034
A A
Սպորտ

Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայի որոշմամբ՝ Ռուսաստանը և Բելառուսը չեն մասնակցի ծանրամարտի Եվրոպայի երևանյան առաջնությանը

Ռուսաստանի և Բելառուսի ծանրորդները չեն մասնակցի ապրիլի 15-23-ը Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությանը։

 

Նման որոշում կայացրել է ծանրամարտի եվրոպական ֆեդերացիան, որը 2022թ մարտից անորոշ ժամանակով զրկել է Ռուսաստանի և Բելառուսի ծանրորդներին միջազգային մրցումների մասնակցելու իրավունքից՝ կապված ռուս-ուկրաինական ռազմական ընդհարման հետ:

 

Հավելենք, որ Ռուսաստանն ու Բելառուսը երևանյան առաջնությանը մասնակցելու համար նախապես միասին հայտավորել էին 65 մարզիկ-մարզուհի։ Եվրոպայի առաջիկա առաջնությունը նաև օլիմպիական վարկանիշային է, ինչը կարող է լուրջ խնդիրներ ստեղծել այդ երկրների ծանրորդների համար, քանի որ ՄՕԿ-ի կանոնակարգով Փարիզի օլիմպիադա գնալու համար ծանրորդները պետք է նվազագույնը մասնակցեն 5 խոշոր մրցաշարների: