Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Հենց Արեւմուտքը այնտեղ հայտնվեց, միանգամից առաջ եկան մասշտաբային խնդիրներ․ Զախարովա (տեսանյութ)

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին, նշել է, որ ռուսական կողմի մոտ ավելանում է անհանգստությունը՝ կապված թշնամական հռետորաբանության սրման, Լեռնային Ղարաբաղում միջադեպերի թվի ավելացման և կողմերի՝ Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի կարգավորման հարցում փոխզիջումներին պատրաստակամ չլինելու հետ:

«Խաղաղության գործընթացն այլընտրանք չունի: Մենք այս հարցում վճռական ենք ու վերահաստատում ենք մեր դիրքորոշումը: Կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել հայտարարություններում, գործողություններում, վերականգնել բանակցությունները հայ-ադրբեջանական կարգավորման բոլոր, այդ թվում՝ տրանսպորտային ուղիների ապաշրջափակման, սահմանազատման, խաղաղության պայմանագրի նախապատրաստման, հասարակական գործիչների և խորհրդարանականների միջև հանդիպումների անցկացման ուղղություններով», - ասել է Զախարովան: