Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+turkia
A A
Սպորտ

Հայաստանի հավաքականի առաջիկա մրցակցի ֆուտբոլիստը հեռացել է թիմից

Թուրքիայի հավաքականի ֆուտբոլիստ Աբդուլքերիմ Բարդակչին չի մասնակցի ԵՎՐՈ-2024-ի որակավորման փուլի Հայաստանի հետ խաղին: Այդ մասին տեղեկացնում է Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը:

«Գալաթասարայի» ֆուտբոլիստն երեք օր շարունակ գլխացավ է ունեցել, որի պատճառով ստիպված հեռացել է թիմից: Նա հետագա հետազոտությունն ու բուժումը կշարունակի իր ակումբում։

Հիշեցնենք, որ ԵՎՐՈ-2024-ի Հայաստան – Թուրքիա ընտրական խաղը կկայանա մարտի 25-ին, «Հանրապետական» մարզադաշտում: Խաղի բոլոր տոմսերը վաճառված են: