Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess woman
A A
Սպորտ

Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը անպարտելի են. շախմատի ԵԱ

Չեռնոգորիայում ընթացող շախմատի Եվրոպայի կանանց 23-րդ առաջնության 3-րդ տուրն անհաջող դասավորվեց մրցաշարը հաղթանակներով մեկնարկած Մարիամ Մկրտչյանի համար: Նա զիջեց լեհ Ալեքսանդրա Մալցևսկայային և նահանջեց 33-րդ հորիզոնական: Նրան անմիջապես հաջորդում է Հայաստանը ներկայացնող շախմատիստուհի Պոլինա Կոբակը, որը ընթացիկ տուրում հաղթեց ադրբեջանցի գրոսմայստեր Տուրկան Մամեդյարովային և նույնպես վաստակեց 2 միավոր:

 

Առաջնությունում առայժմ պարտություն չեն կրել Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը, որոնք այս տուրում հաղթանակ տարան և վաստակեցին 2,5-ական միավոր: Նրանք ընդամենը կես միավորով են ետ մնում չորս առաջատարներից:

 

Այսօր կկայանան 4-րդ տուրի պարտիաները: Լիլիթ Մկրտչյանը սպիտակներով կհանդիպի ադրբեջանցի Գյունայ Մամադզադայի հետ: Էլինա Դանիելյանի հերթական մրցակիցը հույն Ստավրուլա Ցոլակիդուն է: Մարիամ Մկրտչյանը կմրցի սերբ Իրինա Չելյուսկինայի, իսկ Պոլինա Կոբակը՝ հունգարացի Սիդոնյա Լազարնեի հետ: