Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+boks
A A
Սպորտ

Անի Հովսեփյանը պարտվեց առաջին մարտում. բռնցքամարտի ԱԱ

Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում ընթացող բռնցքամարտի աշխարհի կանանց առաջնությունում այսօր Հայաստանից ռինգ մտավ Եվրոպայի չեմպիոն Անի Հովսեփյանը: Մեր 70 կգ քաշային մարզուհին 1/16 եզրափակիչում հանդիպեց Չինաստանի ներկայացուցիչ Ժյու Պանի հետ: Մրցավարների որոշմամբ 5:0 հաշվով հաղթեց մրցակիցը: Այդպիսով, Հայաստանի հավաքականը երրորդ կորուստը կրեց առաջնությունում: Մինչ այդ պայքարից դուրս էին մնացել Գայանե Տեր-Բարսեղյանը և Եկատերինա Սիչևան:

Վաղը Հայաստանից ռինգ կելնեն երեք հոգի: Առավոտյան հերթափոխին 63 կգ քաշային Սոնա Հարությունյանը կմրցի Թայպեյի ներկայացուցչի հետ: Երեկոյան հերթին 50 կգ քաշային Անուշ Գրիգորյանը կհանդիպի ֆրանսուհի Վասիլա Լխադիրի հետ, իսկ 60 կգ քաշային Էլիդա Քոչարյանն ուժերը կչափի չինուհի Յան Վենլուի հետ: