Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

ՀՖՖ-ն Էդուարդ Սպերցյանին հաձնեց մրցանակ, իսկ երկրպագուներին՝ գնդակներ (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը, որը պատրաստվում է մարտի 25-ին Եվրո-2024-ի Թուրիքայի հետ ընտրական խաղին, այսօր բաց մարզում անցկացրեց ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում։

Մարզմանը մասնակցեցին ազգային թիմ հրավիրված 26 ֆուտբոլիստներիц 23-ը, այդ թվում բոլոր նորեկները՝ Գեորգի Հարությունյանը, Նաիր Տիկնիզյանը, Հրանտ-Լեոն Ռանոսը և Ուգոչուկվու Իվուն: Բացակայում էին Տիգրան Բարսեղյանը, Նորբերտո Բրիասկո Բալեկյանը և Լուկաս Սելարայանը, որոնք դեռ չեն ժամանել Երևան: Նշենք, որ Խորեն Բայրամյանը մարզվում էր անհատական ծրագրով:

Նախավարժանքից հետո հավաքականն անցկացրեց երկկողմանի հանդիպում: Պարապմունքից հետո ֆուտբոլիստները գնդակներ նվիրեցին տրիբունայում գտնվող երկրպագուներին, որոնք բավական շատ էին: Այնուհետև, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը թիմի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին հանձնեց 2022թ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը: