Բացել լրահոսը Փակել լրահոսը
Բորել
A A
Քաղաքականություն

Բորելը ԵՄ արագ արձագանքման ուժերի ստեղծման գործում առաջընթաց է տեսնում

Եվրոպական Միությունը վերջին 12 ամսվա  ընթացքում առաջընթաց է գրանցել արագ արձագանքման ուժերի ստեղծման հարցում, որի ստեղծման գործընթացը պետք է ավարտվի մինչև 2025 թվականը:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին,  այս մասին մարտի 20-ին հրապարակված զեկույցում նշել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը:

«Վերջին մեկ տարվա ընթացքում մենք առաջադիմել ենք դրանց ստեղծման գործում: Այժմ մենք կարող ենք ավելի համակարգված զբաղվել պլանավորմամբ այն բանից հետո, երբ համաձայնեցված կլինեն առաջին երկու գործնական սցենարները ԵՄ-ի արագ արձագանքման  ուժերի համար»,- ասվում է փաստաթղթում։