A
A
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին բաց մարզում անցկացրեց
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմը բաց մարզում անցկացրեց երկրպագուների և լրագրողների համար:
Ավան ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում կայացած մարզմանը ներկա էին հավաքական բոլոր նորեկները` Նաիր Տիկնիզյանը, Գեորգի Հարությունյանը և Հրանտ-Լեոն Ռանոսը:
Մարզմանը չէին մասնակցում միայն հրավիրված ֆուտբոլիստներից Լուկաս Սելարայանը, Տիգրան Բարսեղյանը և Նորբերտո Բրիասկո-Բալեկյանը:
Հավաքականի բաց մարզմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը մարտի 25-ին Երևանում կընդունի Թուրքիայի ազգային թիմին: Հանդիպումը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 21:00-ին: