A
A
Թուրքիայի հավաքականի ֆուտբոլիստը չի անցել բժշկական քննությունը
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Եվրոպայի 2024 թ առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականի առաջին մրցակիցը՝ Թուրքիայի ընտրանին, այսօր կսկսի ուսումնամարզական հավաք և կպատրաստվի մարտի 25-ին և 28-ին նախատեսված խաղերին։ Ինչպես տեղեկացնում է Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը, հավաքական հրավիրված ֆուտբոլիստներն այսօր կժամանեն Ռիվայում գտնվող ազգային հավաքականի մարզաբազա։
Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչ Շտեֆան Կունցը թիմ է հրավիրել 28 ֆուտբոլիստ։ Նրանից մեկը՝ պաշտպան Թայիփ Սանուչը, այսօր չի անցել բժշկական քննությունը և դուրս է մնացել կազմից։
Նշենք, որ Թուրքիայի հավաքականը Հայաստան կժամանի խաղից մեկ օր առաջ, մարտի 24-ին։ Խաղից հետո այն անմիջապես կմեկնի Բուրսա, որտեղ մարտի 28-ին հյուրընկալելու է Խորվաթիայի ընտրանուն։