Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Հայաստանի հավաքականը երկրորդ մարզումն է անցկացրել Պետրակովի գլխավորությամբ (տեսանյութ)

Հայաստանի ֆուտբոլի հավաքականն այսօր երկրորդ մարզումն է անցկացրել ուսումնամարզական հավաքի շրջանակում: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Առավոտյան թիմին միացել են Ժիրայր Շաղոյանը և Գեորգի Հարությունյանը, իսկ մարզումից րոպեներ առաջ հավաքականի ճամբար են ժամանել նաև Նաիր Տիկնիզյանը և Էդուարդ Սպերցյանը: Վաղը հավաքականը կանցկացնի բաց մարզում:

Հիշեցնենք, որ մեր ընտրանին այժմ գլխավորում է ուկրաինացի մասնագետ Ալեքսանդր Պետրակովը: