Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Էդիկ Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և մեդալ նվաճեց. մյուսները պարտվեցին (տեսանյութ)

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներն առաջին մեդալները նվաճեցին:

Նախ 57 կգ քաշային Էդիկ Հարությունյանը 3-րդ տեղի համար մրցամարտում 13:2 հաշվով վստահ հաղթեց ադրբեջանցի Նուրադին Նովրուզովին և արժանացավ բրոնզե մեդալի:

Ավաղ, 70 կգ քաշային Հայկ Պապիկյանը եզրափակիչում պարտվեց ադրբեջանցի Խանիևին և բավարարվեց բրոնզե մեդալով:

79 կգ քաշային Նարեկ Գրիգորյանը փոքր եզրափակիչում նույնպես մրցեց Ադրբեջանի ներկայացուցչի հետ: Մեր ըմբիշը պարտվեց և մնաց առանց մրցանակի: