Բացել լրահոսը Փակել լրահոսը
600x400
A A
Պաշտոնական

Հրդեհ Վանաձոր քաղաքում

Մարտի 18-ին, ժամը 15։46-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Աղայան փողոցում գտնվող փրփրապլաստի արտադրամասում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբն ու հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու մարտական հաշվարկ։

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։20-ին, մարվել՝ 17:09-ին: Այրվել է արտադրամասի տանիքը՝ մասամբ (մոտ 1200 քմ), ներսում՝ մոտ 500 խմ կուտակած փրփրապլաստ և 15 հաստոց․ տուժածներ չկան։