Բացել լրահոսը Փակել լրահոսը
1106505
A A
Հասարակություն

Կանադայում 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Կանադայի Ալբերտա նահանգում մարտի 16-ին  5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Ըստ աղբյուրի՝  ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է  Փիս Ռիվեր քաղաքից 48 կմ դեպի արևելք՝ օջախը 2 կմ խորության վրա:

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։