Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+judo
A A
Սպորտ

Հայաստանի ձյուդոյիստները Թբիլիսիի մրցաշարին պատրաստվում են Չեխիայում

Հայաստանի ձյուդոյիստները պատրաստվում են մարտի 24-26-ը Թբիլիսիում կայանալիք «Մեծ սաղավարտի» մրցաշարին: Այդ մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի կայքը։  

Մեր հավաքականի անդամները՝ Արսեն Ավետիսյանը, Արտյոմ  Ղալաչյանը, Արտակ Թորոսյանը, Գոռ Կարապետյանը և Մեսրոպ Նիկոյանը, այժմ մասնակցում են Չեխիայի Նիմբուրգ քաղաքում ձյուդոյի եվրոպական միության կողմից կազմակերպվող ուսումնամարզական ճամբար-հավաքին: Այն կտևի մինչև մարտի 18-ը, որից հետո մեր ձյուդոյիստները գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի ղեկավարությամբ, նախապատրաստությունը կշարունակեն Հայաստանում։

Հավելենք, որ Թբիլիսիի «Մեծ սաղավարտը» Փարիզի օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերից է։