
Հայաստանի շախմատիստուհիները կմեկնեն Չեռնոգորիա
Աջակցիր «Ա1+»-ինՄարտի 17-30-ը Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում կանցկացվի շախմատի Եվրոպայի կանանց 23-րդ անհատական առաջնությունը: Մրցաշարին մասնակցելու են 35 երկրների 140 շախմատիստուհի:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մամուլի կենտրոնը, մեր հանրապետությունն այդ մրցումներում կներկայացնեն 6 շախմատիստուհի: Նրան են.
ՄԳ Էլինա Դանիելյան՝ 2431 վարկանիշային միավոր
ՄՎ Լիլիթ Մկրտչյան՝ 2379
ՄՎ Աննա Սարգսյան՝ 2371
ԿՄՎ Մարիամ Մկրտչյան՝ 2343
ԿՄՎ Սուսաննա Գաբոյան՝ 2160
Պոլինա Կոբակ՝ 1815
Առաջնությունը կանցկացվի շվեյցարական մրցակարգով, 11 տուրով: Մրցանակային հիմնադրամը 60 հազար եվրո է: Հաղթողը կստանա 10 հազար եվրո պարգևավճար, իսկ 13-20-րդ տեղերը՝ 1000-ական եվրո:
Առաջնությունը նաև ընտրական բնույթի է: Առաջին ինը տեղերը գրաված շախմատիստուհիները կնվաճեն 2023թ կանանց շախմատի աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունք: