Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Պետք չէ «ափալ–թափալ» քայլեր անել. Փաշինյանը` օկուպացված տարածքների վերադարձի մասին (տեսանյութ)

«Այդ խնդիրներին մի քայլանի լուծում չեմ տեսնում, պետք չէ անել, կներեք այս բառի համար, ափալ-թափալ քայլեր, պետք է հետևողական ռազմավարական քայլերով գնալ առաջ՝ մեր պետության շահերը ապահովելու համար» Այս մասին նշում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով հարցին, թե ինչպես է տեսնում Հայաստանի օկուպացված տարածքների դեօկուպացումը։

Հարցին, թե արդյոք հնարավո՞ր է, որ այդ տարածքները տարիներ շարունակ օկուպացված մնան, վարչապետը պատասխանեց

 «Մենք օկուպացված տարածքներ ունենք 1994թվականից, Արծվաշենը, Բերքաբերի ջրամբարի ձախ ափը, Այգեհովիտ գյուղի տարածքները, Ղազաշեն գյուղի տարածքները։ Այսինքն, այն ինչ Դուք ասում եք, մենք 1994թ-ից ունենք օկուպացված տարածքներ»։

Մանրամասները՝ տեսանյութում։