A
A
Ներկրվող ավտոմեքենաների հերթերից պետք չի զարմանալ․ՊԵԿ նախագահը Գյումրիում էր (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԳյումրու մաքսատան հարակից տարածքում մեծ քանակությամբ չմաքսազերծված մեքենաներ կան: Երբեմն հերթում մարդիկ սպասում են օրերով: Նման մեծ ծավալի ներկրումները, իհարկե, սպասված չէին:
Նման հոսքով պայմանավորված՝ կուտակումներ են ոչ միայն հյուսիսային, այլ հանրապետության մյուս մաքսատներում: Ծավալների նման մեծացումը պայմանավորված է ԵԱՏՄ երկրներից ավտոմեքենաների վերարտահանմամբ:
Այս մասին Գյումրի կատարած այցի ժամանակ նշեց պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը:
Մանրամասն՝ Ցայգ ՀԸ տեսանյութում