Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+borba
A A
Սպորտ

Զույգերը հայտնի են․ Սահակ Հովհաննիսյանը կմրցի ադրբեջանցի ըմբիշի հետ

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում այսօր մեկնարկում է մինչև 23 տարեկանների Եվրոպայի հունահռոմեական ըմբշամարտի առաջնությունը: Հայաստանից հանդես կգան 10 մարզիկ։

Այսօր նախնական գոտեմարտեր կանցկացնեն հինգ քաշային կարգի ըմբիշները։ Մեր 55 կգ քաշային Կարապետ Մանվելյանն առաջին փուլում կմրցի սերբ Սաբոլց Լոսոնցի հետ։ Հաղթելու դեպքում նա քառորդ եզրափակիչում կհանդիպի ադրբեջանցի Ռահիմ Հասանովի հետ։

63 կգ քաշային Սահակ Հովհաննիսյանի առաջին մրցակիցը ադրբեջանցի Զիյա Բաբաշովն է։ Հաջորդը կարող է դառնալ թուրք ըմբիշ։ 77 կգ քաշային Աշոտ Կիրակոսյանը մրցաշարը կսկսի հունգարացի Աթիլա Տոշմագի հետ մարտով։

87 կգ քաշային Հովհաննես Հարությունյանն առաջին փուլը բաց կթողնի։  Նրա առաջիկա մրցակիցը կլինի Պատրիկ Գորդան – Տուրպալ Բիսուլթանով զույգի հաղթողը։

Ծանր քաշային Ալբերտ Վարդանյանը պայքարը կսկսի քառորդ եզրափակիչ փուլից։ Նրա անդրանիկ մրցակիցը լեհ Դոմինիկ Կրավչիկն է։

Հայաստանը ներկայացնող մյուս  հինգ ըմբիշները ելույթները կսկսեն վաղը։