Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+futbol 12.03.
A A
Սպորտ

Մրցակցի ինքնագոլը հաղթանակ բերեց «Արարատ-Արմենիային». ֆուտբոլի ՊԼ

Fastex Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր Լիգայի 23-րդ տուրի վերջին խաղում «Արարատ-Արմենիան» սեփական դաշտում ընդունեց Գյումրիի «Շիրակին»: Հանդիպումն ավարտվեց տանտերերի նվազագույն հաղթանակով: Միակ գոլը խփեց շիրակցիների պաշտպան Ալեքսա Վիդիչը, որը 78-րդ րոպեին գրավեց սեփական դաշտը:

Այս հաղթանակից հետո «Արարատ-Արմենիան» վաստակեց 50 միավոր և ամրապնդվեց 2-րդ հորիզոնականում: Թիմը դեռևս 6 միավորով հետ է մնում առաջատար «Ուրարտուից»:

«Շիրակը» երկրորդ պարտությունը կրեց այս տարում և այժմ 24 միավորով զբաղեցնում է 6-րդ տեղը:

Առաջնության հաջորդ տուրը կկայանա մարտի 16-18-ը, որից հետո կհայտարարվի երկշաբաթյա ընդմիջում: