A
A
«Ուրարտուն» ու «Փյունիկը» անկասելի են. Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր Լիգա
Աջակցիր «Ա1+»-ինFastex Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր Լիգայում այսօր կայացան 23-րդ տուրի հերթական երկու հանդիպումները:
Առաջնության առաջատար «Ուրարտուն» սեփական դաշտում 3:0 հաշվով վստահ հաղթեց մրցաշարի նորեկ «Լեռնային Արցախին»: Երրորդ տեղում ընթացող «Փյունիկն» իր հարկի տակ երկու անպատասխան գոլ խփեց «Նոային» և տարավ չորրորդ անընդմեջ հաղթանակն այս տարում:
Այդ խաղերից հետո «Ուրարտուն» վաստակեց 56, իսկ «Փյունիկը»` 46 միավոր: Նրանց բաժանում է «Արարատ-Արմենիան», որն ունի 47 միավոր, որը վաղը հանդիպելու է «Շիրակի» հետ:
«Լեռնային Արցախը» վեցերորդ անընդմեջ պարտությունը կրեց առաջնությունում և այժմ 21 միավորով գտնվում է 8-րդ տեղում: «Նոան» վաստակած 15 միավորով շարունակում է եզրափակել մրցաշարային աղյուսակը: