
A
A
«Սպեցիա» - «Ինտեր». Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում է. ՈՒՂԻՂ
Աջակցիր «Ա1+»-ինԻտալիայի Ա սերիայի 26-րդ տուրի առաջին խաղում «Սպեցիան» սեփական դաշտում կընդունի Միլանի «Ինտերին»:
Դաշտի տերերը 25 խաղից հետո վաստակել են 21 միավոր և զբաղեցնում են 17-րդ տեղը: «Ինտերը» 29 միավոր ավելի ունի և գտնվում է 2-րդ հորիզոնականում:
Թիմերն արդեն հրապարակել են կազմերը: Հայաստանի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը հայտավորված է միլանյան թիմի մեկնարկային կազմում:
«Սպեցիա» - «Ինտեր» խաղը կմեկնարկի ժամը 23:45-ին: Հանդիպման ուղիղ եթերը՝ այստեղ.