Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+futbol
A A
Սպորտ

«Ալաշկերտը» ոչ-ոքի խաղաց ԲԿՄԱ-ի հետ, իսկ «Վանը» հաղթեց «Արարատին»

Fastex Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր Լիգայի 23-րդ տուրի առաջին խաղում ԲԿՄԱ-ն սեփական դաշտում ոչ-ոքի խաղաց «Ալաշկերտի» հետ: Հյուրերը պարտությունից խուսյ տվեցին 90+8-րդ րոպեին, երբ գլխավոր մրցավարը ՎԱՌ համակարգի օգնությամբ 11մ հարված նշանակեց դաշտի տերերի դարպասին:

«Ալաշկերտը» վաստակել է 39 միավոր և զբաղեցնում է 4-րդ տեղը: ԲԿՄԱ-ն 17 միավորով ընթանում է նախավերջին տեղում:

Օրվա երկրորդ խաղում Երևանի «Արարատը» Աբովյանում ընդունեց Չարենցավանի «Վանին»: Սկզբում հյուրերի խփած երեք գոլերին արարատցիները պատասխանեցին մեկով: «Արարատը» երրորդ անընդմեջ պարտությունը կրեց առաջնությունում և վաստակած 22 միավորով գտնվում է 7-րդ տեղում: Իսկ ահա «Վանտ» 4 անընդմեջ պարտությունից հետո տարավ առաջին հաղթանակը և այժմ 30 միավորով ամրապնդվեց 5-րդ հորիզոնականում:

Տուրի մնացած խաղերը տեղի կունենան մարտի 11-ին և 12-ին: