A
A
Սյունիքում դպրոցականներին տեղափոխող ավտոբուսը 5 մետր բարձրությունից ընկել է գետը
Աջակցիր «Ա1+»-ինՃՏՊ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին (թարմացված)
Մարտի 10-ին, ժամը 14:20-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոբուսը շրջվել է ձորը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Պարզվել է, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհի 16-րդ կմ-ին Օխտար գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտներին և անձնակազմին տեղափոխող «PAZ» մակնիշի ավտոբուսը դուրս է եկել ավտոճանապարհի եթևեկելի հատվածից և կամրջից (մոտ 5 մ բարձրություն) ընկել Աճանան գետը:
Փրկարարները 7 տուժածի մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին։
Կապանի ԲԿ են հոսպիտալացվել թվով 24 տուժած (դպրոցի 9 աշխատակից և 15 աշակերտ): Հիվանդանոցում արձանագրվել է ուսուցիչ Թ․ Դ․-ի (ծնված 1970 թ․) մահը։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոբուսը և փակել գազի բալոնի փականը:
ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Կապան-Առաջաձոր ավտոճանապարհին, Առաջաձոր գյուղի վարչական տարածքում դպրոցականների տեղափոխող ավտոբուսը, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 5 մետր բարձրությունից գլխիվայր հայտնվել գետում։
Վթարի հետևանքով կան բազմաթիվ վիրավորներ, այդ թվում՝ դպրոցում աշխատող 9 ուսուցիչներ, 2 մաքրուհիներ և աշակերտներ։
Վերջիններիս թիվը պարզվում է։
Մանրամասները՝ այստեղ
Aravot.am-ի տեղեկություններով, աշխատակիցներից մեկը մահացել է, մահացածի ինքնությունը ճշտվում է, 15 հոգի տարբեր վնասվածքներով գտնվում են Կապանի բժշկական կենտրոնում։