A
A
Նեյմարը ծնկի վիրահատության է ենթարկվել
Աջակցիր «Ա1+»-ինՖրանսիական «ՊՍԺ» բրազիլացի հարձակվող Նեյմարն աջ ծնկի վիրահատության է ենթարկվել: Այդ մասին հայտնում է L'Equipe-ը: Այն արվել է մարտի 10-ին Դոհայի (Քաթար) կլինիկաներից մեկում։
Փետրվարի 19-ին կայացած Ֆրանսիայի առաջնության 24-րդ տուրի «Լիլի» հետ խաղում (4:3) հարձակվողը կապանների պատռվածք էր ստացել։ Հաղորդվում էր, որ ֆուտբոլիստը թիմային մարզումներին կվերադառնա 3-4 ամսից։
2022/23թթ մրցաշրջանում Նեյմարը «ՊՍԺ»-ի կազմում անցկացրել է 29 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 18 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ։