Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+toms 10.03.
A A
Սպորտ

Հայաստան – Թուրքիա ֆուտբոլային խաղի տոմսերը համարյա սպառված են

Մարտի 6-ից մեկնարկել է ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի մարտի 25-ին կայանալիք Հայաստան - Թուրքիա հանդիպման տոմսերի առցանց (օնլայն) վաճառքը: Իսկ ինչ վիճակում է գտնվում այդ գործընթացը:

Ինչպես հայտնեցին «Ա1+»-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի կենտրոնից, տոմսերի մեծ մասն արդեն սպառված են: Արևմտյան և Արևելյան տրիբունաներում այլևս ազատ տեղեր չկան: Մնացել են միայն Հյուսիսային և Հարավային տրիբունաների տոմսերը:

ՀՖՖ-ից նաև հայտնեցին, որ Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղերում վաճառք չի լինի, եթե եթե առցանց եղանակով սպառվեն բոլոր տոմսերը:

Նշենք, որ տոմսերը հնարավոր է գնել միայն անձնագրային նույնականացում անցնելուց հետո։ Մեկ անձը կարող է գնել ոչ ավել, քան երկու տոմս։ Նույնականացման համար անհրաժեշտ տվյալները մուտքագրելուց հետո գնորդը պետք է 10-15 րոպեի ընթացքում սպասի մինչև դրանց հաստատումը: Տոմսերի վաճառքն առցանց կատարվում է յուրաքանչյուր օր՝ ժամը 10։00-20։00-ը: Հյուսիսային և Հարավային տրիբունաների տոմսերի արժեքը 2000 դրամ է:

ՈՒԵՖԱ-ի հատուկ որոշմամբ հյուր երկրպագուներ հանդիպմանը ներկա չեն լինելու: