Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+evroliga 10.03.
A A
Սպորտ

«Սլովանը» ոչ-ոքի խաղաց, Տիգրան Բարսեղյանը մասնակցեց հանդիպմանը. եվրոպական լիգա

Ֆուտբոլի Եվրոպայի և Կոնֆերենցիաների լիգայում կայացան 1/8 եզրափակիչ առաջին հանդիպումները:

Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում Երևանի «Փյունիկի» նախկին մրցակիցներ «Բազելն» ու «Սլովանը» հանդիպեցին իրար հետ: Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2: Սլովակյան թիմի կազմում հանդես եկող մեր ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը փոխարինման է մտել 77-րդ րոպեին: Տիրասպոլի «Շերիֆը», որը նույնպես եղել է «Փյունիկի» մրցակիցն ընթացիկ մրցաշրջանում, սեփական հարկի տակ պարտվել է ֆրանսիական «Նիսին»՝ 0:1: Ինչ վերաբերում է սույն լիգայի մնացած հանդիպումներին, ապա ամենամեծ անակնկալը մատուցեց նիդեռլանդական «ԱԶ Ալկմարը», որը հյուընկալվելիս 2:1 հաշվով պարտության մատնեց Հռոմի «Լացիոյին»:

Եվրոպայի լիգայում 1/8 եզրափակիչ փուլը վստահ սկսեց անգլիական «Մանչեսթեր Յունայթդը», որն իր հարկի տակ 4:1 հաշվով ջախջախեց իսպանական «Բետիսին»: Հաջորդ փուլ մտնելու լուրջ հայտ ներկայացրին նաև Հռոմի «Ռոման», գերմանական «Բայերը» և իսպանական «Սևիլյան», որոնք սեփական դաշտում 2:0 հաշվով հաղթեցին համապատասխանաբար իսպանական «Ռեալ Սոսիեդադին», հունգարական «Ֆերենցվարոշին» և թուրքական «Ֆեներբախչեին»:

Ընդհանուր հաշվարկով հաջող են հանդես գալիս անգլիական և գերմանական ակումբները, որոնք պարտություն չեն կրել առաջին խաղերում: Իսկ ահա Իսպանիայի և Թուրքիայի թիմերը կրել են երկու պարտություն և մոտ են դուրս մնալուն:  

1/8 եզրափակիչ փուլի պատասխան հանդիպումները տեղի կունենան մարտի 16-ին: