Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+valejbol 9.03.
A A
Սպորտ

Ամռանը Երևանում կանցկացվի վոլեյբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշար

Հուլիսի 21-23-ը Երևանում կանցկացվի մինչև 22 տարեկան վոլեյբոլիստների Եվրոպայի 2024թ առաջնության ընտրական փուլի մրցաշար: Այդ մասին տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը։

Վոլեյբոլի եվրոպական կոնֆեդերացիայի որոշմամբ մեր հավաքականը հանդես կգա Ե ենթախմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն  Ֆրանսիայի, Պորտուգալիայի և Դանիայի թիմերը:

Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը նշել է, որ այդ մրցումները Հայաստանին կօգնի նախապատրաստվել 2025 թվականին Երևանում կայանալիք Եվրոայի Մ17 տարեկան տղաների առաջնության եզրափակիչ մրցաշարին, որին մասնակցելու են 16 երկրի թիմ:

Հայաստանի վոլեյբոլի Մ22 տարեկանների հավաքականը մրցաշարին նախապատրաստվելու համար ուսումնամարզական հավաքներ և ընկերական խաղեր կանցկացնի Վրաստանում: Հավաքական թիմը և մարզչական շտաբը կձևավորվեն մայիսին Երևանում նախատեսված միջազգային երիտասարդական մրցաշարի արդյունքներով: