A
A
Թբիլիսիում ոստիկանությունը կրկին ցրել է ցուցարարներին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԹբիլիսիում երեկ երեկոյան ցուցարարները շրջափակել էին խորհրդարանի շենքը, ջարդել պատուհանների ապակիները, քարեր և այլ առարկաներ նետել շենքի ուղղությամբ:
Ոստիկանական ուժերը, ինչպես նախորդ անգամ, ցուցարարների դեմ արցունքաբեր գազ են կիրառել, ջրցան մեքենա, հատուկ միջոցներ: Ցուցարարները պարեկային ծառայության ավտոմեքենա են շրջել:
Կեսգիշերի սահմաններում հատուկ ջոկատայինները ցրել են ցուցարարներին, ազատել խորհրդարանի շենքի բոլոր մուտքերը, դիմացի հրապարակը և Ռուսթավելի պողոտայի այդ հատվածը:
Կան բազմաթիվ բերման ենթարկվածներ։