Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+mxitaryan 6.03. (1)
A A
Սպորտ

Հենրիխ Մխիթարյանը չի պատրաստվում վերադառնալ Հայաստանի հավաքական

2022թ մարտի 3-ին Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, որում հայտնել էր, որ ավարտում է իր ելույթներն ազգային թիմի կազմում։ Եվ ահա, օրերս Proffootball հաղորդաշարին տված հարցազրույցում 34-ամյա ֆուտբոլիստը տեղեկացրել է, որ չի պատրաստվում վերադառնալ հավաքական։

«Ցավոք սրտի, չի լինի իմ 96-րդ խաղը Հայաստանի հավաքականում։ Չեմ զղջում իմ որոշման համար։ Իմ որոշումն ընդունել եմ սառը գլխով ու հանգիստ սրտով՝ չնայած շատ դժվար է եղել ընդունել դա։ Կարծում եմ, ավելի լավ է մեկ քայլ շուտ ավարտես կարիերադ, քան՝ երկու քայլ ուշ։ Սա այն դեպքն է, երբ արդեն զգացի, որ ժամանակն է։

Խնդիրների ու դետալների մասին մանրամասն կխոսեմ ֆուտբոլային կարիերայից հետո։ Ամեն ինչ կբացատրեմ, ամեն ինչ կպատմեմ։ Միակ բանը, որ կարող եմ ասել, դա իմ ազգային հավաքականին, իմ երկրի հավաքականին հաջողություն մաղթելն է, որ առաջիկա խաղերում, հատկապես Թուրքիայի դեմ և մնացած հանդիպումներում հաջողության հասնեն»,- նշել է Հենրիխ Մխիթարյանը, որը 2007-2021 թվականներին հավաքականի կազմում անցկացրել է 95 հանդիպում և խփել 32 գոլ, ինչը ռեկորդային ցուցանիշ է։