Բացել լրահոսը Փակել լրահոսը
Captսֆբբսռբure
A A
Պաշտոնական

Տափաստանային արտույտների ապօրինի որս Արագածոտնում

 
 
❌ Ապօրինի որսի կանխարգելիչ միջոցառումների ընթացքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արագածոտնի մարզի Ցամաքասար բնակավայրի հարակից տարածքում հայտնաբերել են որսագողության դեպք։ Քաղաքացին որսացել է 9 հատ տափաստանային արտույտ։
 
❌ Ապօրինի որսագողության միջոց հանդիսացող «ՄՑ21-12» տեսակի 12 տրամաչափի կիսաավտոմատ որսորդական հարթափող հրացանն ու արտույտները վերցվել են:
 
❌ Դեպքի առթիվ հարուցված վարչական վարույթի շրջանակներում կկիրառվեն պատասխանատվության միջոցներ։ Զենքը բռնագրավվելու պահանջով հայց կներկայացվի դատարան։
 
❌ Կենսաբազմազանության նկատմամբ խստացված լայնածավալ միջոցառումներն ընթանում են հանրապետության ողջ տարածքում: