
A
A
Արթուր Դավթյանը կրկին լավագույնն է աշխարհի գավաթում. մարմնամարզություն (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԿատարի մայրաքաղաք Դոհայում կայացած սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության 2-րդ փուլում աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը գերազանց մրցելույթ ունեցավ հենացատկի եզրափակչում և նվաճեց հաղթողի կոչումը։
Մեր մարզիկը վաստակեց 15.083 միավոր և մեկ բալով առաջ անցավ ուկրաինացի Իգոր Ռադիվիլովից: Երրորդ տեղը զբաղեցրեց որակավորման փուլի առաջատար, ֆիլիպինցի Կառլոս Յուլոն:
Հիշեցնենք, որ Արթուր Դավթյանը հաղթել էր նաև Կոտբուսում կայացած աշխարհի գավաթի խաղարկության 1-ին փուլում: